National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
11.12.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 4

Դեկտեմբերի 11-ին Աննա Կարապետյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել Կառավարության հեղինակած «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  եւ կից օրինագծերի փաթեթին:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթն առաջինից երկրորդ ընթերցում ենթարկվել է տեխնիկական բնույթի փոփոխությունների, պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն եղել: Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով՝ հանդիպումներ են եղել նաեւ ԱԺ խմբակցությունների հետ՝ բարձրացված հարցերը քննարկելու նպատակով:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը նշել է, որ հարցի առնչությամբ կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am